Ինձ միշտ հետաքրքրել է, թե լրագրողներն ինչպես են հույս դնում «թեժ կետերի» վրա, այսինքն այն մարդկանց կամ վայրերի, որոնք պարբերաբար ստուգում ես թեմա կամ պատմություն գտնելու համար: Ի՞նչ նկատի ունեմ: Ահա մի քանի «թեժ կետերի» օրինակներ ավանդական լրագրությունից:

  • Դատարաններ
  • Շտապ օգնության ծառայություններ
  • Փաբեր (եւ դրանց տերերը)
  • Խորհրդի նիստեր
  • Տեղի ծխական քահանա
  • Փոստի բաժանմունք

Ուշագրավն այն է, որ այս ցանկի մեջ ընդգրկված վայրերում պարտադիր չէ, որ իրադարձություններ տեղի ունենան: Դրանք ավելի շատ վայրեր են, որտեղ  իրադարձությունների հոսք է նկատվում. հանցագործություններ, հրդեհներ եւ պատահարներ տեղի են ունենում ամբողջ քաղաքով մեկ, սակայն ոճրագործներից , հերոսներից եւ տուժածներից շատերն ի վերջո պատմություններ են փոխանակում միեւնույն վայրում: Փաբերը գերազանց վայրեր են բանբասանքների (եւ կռիվների) համար, բայց չես կարող ամբողջ ժամանակ այնտեղ լինել (եւ դրա հետ մեկտեղ առնվազն պահել աշխատանքդ):

Ինֆորմացիայի օնլայն փոխանակման ավելացմանը զուգահեռ նոր «թեժ կետեր» են ավելանում եւ հները լրագրողական տեսանկյունից դառնում են պակաս արդյունավետ: Հոգեւորականները գործ ունեն ավելի քիչ ծնունդների եւ ամուսնությունների հետ, բացիկները փոստի բաժանմունքից տեղափոխվում են Freecycle-ի մեջ:

Ես նախկինում գրել եմ օնլայն լրագրողների համար ցանցային ենթակառուցվածքների մասին:

…. Սակայն ուզում եմ ավելացնել դրանց մի քանի ավելի յուրահատուկ, գործնական քայլեր: «Օգնեք ինձ հետաքննել» թեմայով ես գրել եմ ուղեցույց աղբյուրների 7 խմբի մասին, որոնք  կարող եք օգտագործել որպես լրագրող եւ  թե ինչպես կարող են դրանք ուղղուրդել Ձեր իրական աշխարհի փորփրման գործում

Այ սրանք են նոր «թեժ կետերը»:

Եթե ժամանակ չունեք գրառումս կարդալու, ահա այդ 7 –ը:

1. Պատրաստի նյութերի հիման վրա գրված նորություններ
2. Իշխանական համակարգի միջանցքներ
3.Իրադարձություններ
4.Դժկամ բացահայտումներ
5.Հաշվետվություններ, ուսումնասիրություններ եւ խորհրդատվություններ
6.Թիրախային համայնքներ
7.Փորձագետներ եւ դիտորդներ

Բնօրինակը հրապարակվել է  Online Journalism Blog-ում

Թարգմանությունը՝ Նվարդ Հովհաննիսյանի