Ինչ բառակարգեր ընտրել տեղահանված արցախցիների մասին պատմելիս   

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Ինչպե՞ս և ի՞նչ լեզվով մամուլն ու սոցիալական մեդիան լուսաբանեցին, խոսեցին ու պատմեցին Արցախում տեղի ունեցած սեպտեմբերյան դեպքերի ու դրանից հետո տեղի ունեցող զարգացումների մասին։ Բառամթերքը, որն օգտագործվում է, որքանո՞վ է ճշգրիտ, լիարժեք ու իրավական տեսանկյունից գրագետ ներկայացնում սեպտեմբերյան իրադարձություններից հետո տեղահանվածների իրավիճակը։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Սեղմագիր» շարքում այս հարցերին է անդրադարձել միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը։  

 

Նրա կարծիքով` բառապաշարը, որով մամուլը և սոցիալական մեդիայի օգտատերերը մեկնաբանում են Արցախում սեպտեմբերին կատարված իրադարձություններից հետո տեղահանվածների իրավիճակը, շատ հակասական լեզվով է իրականացվում։  

Շփոթմունք կա պաշտոնական ու գեղարվեստական, հուզական լեզուների միջև։ Նա առաջարկում է նախ տարանջատել այս երկու բառակարգերը։   

Հուզական բառակարգ 

Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետն ասում է, որ հայրենազուրկ, քույրեր և եղբայրներ, արցախցի կամ արցախահայեր արտահայտությունները, որոնք հաճախ են կիրառվում, տերմիններ չեն, դրանք հուզական, գեղարվեսական արտահայտություններ են, որոնք կարող են իրենց մեջ դրական կամ  բացասական տարրեր պարունակել։ Օրինակ՝ հայրենազուրկ բառն իր մեջ հուսահատություն է պարունակում և կարծես շեշտում է, որ Հայաստանը արցախցիների հայրենիքը չէ։ Նա խորհուրդ է տալիս լուսաբանման ընթացքում ընտրել բառեր, որոնք էլ ավելի դրամատիկ չեն դարձնի իրականությունը՝ կոտրելով ընթերցողների կամ մեդիասպառողների դիմադրողականությունը։  

Միջազգային բառակարգ  

Բռնի տեղահանված, բռնագաղթած, փախստական կամ  ներքին տեղահանված տերմիններին անդրադառնալով՝ Սոսի Թաթիկյանը նշում է, որ ներքին տեղահանված արտահայտությունն այս դեպքում կիրառելը սխալ է։  «Եթե մենք ընդունած լինեինք Արցախը որպես Հայաստանի մաս,  ապա այդ դեպքում կարելի էր ասել ներքին տեղահանված։ Սակայն, մենք չենք կարող նրանց անվանել ներքին տեղահանված, քանի որ նրանք դե ֆակտո Հայաստանի ներսից չեն տեղահանվել։ Հետևաբար, նրանք պետք է լինել կամ փախստական, կամ  բռի տեղահանված, կամ բռնագաղթված։ Եթե փորձենք միջազգային տերմինաբանությանը զուգահեռ անցկացնել՝ այնտեղ կան  refugue,  internally displaces people»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետը։   

Էթնիկ զտում, թե ցեղասպանություն 

Այս ամիսների ընթացքում լայնորեն կիրառվեցին նաև էթնիկ զտում և ցեղասպանություն տերմինները։ Սոսին նշում է, որ միջազգային իրավական թե՛ փորձագիտական և թե՛ ակադեմիական շրջանակներում  ցեղասպանություն տերմինի շատ շահարկումը բացասաբար է դիտվում։  

Վերջին մի քանի ամիսներին Արցախում տեղի ունեցածը Սոսիի գնահատմամբ էթնիկ զտում է։ Այս տերմինը, ցավոք իրավական տերմին չէ, այլ՝ քաղաքական։  Էթնիկ զտումը միջազգային  որևէ կոնվենցիայում չի կիրառվում,  այն կիրառվում է ՄԱԿ-ի միայն մեկ փաստաթղթում`  responsibility to protect բանաձևում։   


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *