մեդիագրագիտությունը Հայաստանի դպրոցներում

հետազոտությունը, մասնավորապես, թիրախավորում է դպրոցներն ու դպրոցահասակ երեխաներին և նպատակ ունի հասկանալու, թե ինչպես կարելի է դպրոցներում տարածել մեդիագրագիտությունը։

Հետազոտության խնդիրներն են՝

  • հասկանալ մեդիագրագիտության ուսուցանման ներկայիս իրավիճակը հայաստանյան դպրոցներում,
  • հասկանալ թեմաներն ու մեթոդները, որոնք կարող են նպաստել մեդիագրագիտության տարածմանը դպրոցներում,
  • հասկանալ մեդիագրագ
  • իտության ինտեգրման հնարավորությունը դպրոցներում,
  • հասկանալ ուսուցիչների կարիքները և հիմնական խնդիրները մեդիագրագիտության ուսուցանման գործընթացում,
  • հասկանալ ընտանիքի դերը դպրոցներում մեդիագրագիտության տարածման հարցում,
  • հասկանալ տարբեր դերակատարների գործառույթները դպրոցներում մեդիագրագիտության տարածման հարցում,
  • ներկայացնել առաջարկներ դպրոցներում մեդիագրագիտության տարածման վերաբերյալ։

Հետազոտությունն իրականացվել է 2023 թ․ դեկտեմբեր և 2024 թ․ հունվար ամիսներին։