«Մեդիագրագիտություն» արտադասարանական խմբակի օրինակելի ծրագիր 8-12-րդ դասարանների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, համագործակցելով ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ, մշակել է «Մեդիագրագիտություն» արտադասարանական խմբակի օրինակելի ծրագիր, որ երաշխավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից։

Խմբակի նպատակն է սովորողների համար ստեղծել միջավայր և հնարավորություն՝ ավելի լավ հասկանալու մեդիա միջավայրը, սովորել քննադատորեն վերլուծել, գնահատել, ստուգել մեդիայի ուղերձները, նաև ստեղծել ու տարածել մեդիա՝ իրենց սովորածը վերածելով մեդիա նյութերի։ Այն հարմար է 13 տարեկանից բարձր տարիքի սովորողների համար, բայց կարելի է հարմարեցնել նաև ավելի փոքր տարիքի սովորողների համար։  

Ծրագիրը կազմվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ կազմակերպության հրատարակած և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված ձեռնարկների հիման վրա՝ «Մեդիագրագիտություն», 2013, «Մեդիա iգիտություն», 2022։ 

Այստեղ կան նաև media.am կայքի «Մեդիագրագիտություն» բաժնում զետեղված այլ ձեռնարկների, դասընթացների, համակարգչային խաղերի հղումներ։

Դրանցից օգտվելով՝ ուսուցիչը կարող է փոփոխել ծրագիրն ու հարմարեցնել դպրոցի, համայնքի ու սովորողների կարիքներին։ Կարելի է ավելի մեծ տեղ հատկացնել քննադատական մտածողության ու վերլուծության, կամ ապատեղեկատվության ստուգման թեմաներին, կամ մեդիա նյութի ստեղծման բաղադրիչին, կարելի է հնարավորության դեպքում համագործակցել որևէ վստահելի, էթիկական ու որակյալ լրատվամիջոցի կամ լրագրողի հետ, կարելի է ծրագրում ներառել լրագրության, խոսքի ազատության ու մեդիայի մասին ֆիլմերի դիտում-քննարկումներ։ 

Կարևոր էտարվա ընթացքում հիմնել դպրոցական թերթ/բլոգ/փոդքասթ/յություբյան կամ տիկտոկյան ալիք, որը կվարեն հենց խմբակի անդամները, որոնք կստեղծեն կրթական, տեղեկատվական, ճանաչողական ու ժամանցային նյութեր, նաև՝ կքննարկեն լուրջ ու սուր խնդիրներ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *