Մեդիա օրենսդրություն ուսումնական ձեռնարկի նպատակն է ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել արտահայտվելու և մամուլի ազատության սահմանադրական երաշխիքներին, արտահայտվելու ազատության ազգային և միջազգային իրավական կարգավորումների առանձնահատկություններին, ինչպես նաև տեղեկատվության ազատություն հասկացությանն ու նշանակությանը, տեղեկություն ստանալու կարգին, խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի խախտման իրավական պատասխանատվությանը։
Հատուկ ուշադրության են արժանացել լրագրողի տեղեկատվության աղբյուրների գաղտնիության իրավունքի և դատավարությունների լուսաբանման իրավական կարգավորման առանձնահատկությունները։
Ձեռնարկը օգտակար կարող է լինել ինչպես ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների, լրագրողների, այնպես էլ մամուլի տեսաբանների, իրավաբանների և փաստաբանների համար։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: