Մեդիա նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը ներկայացնում է մեդիագրագիտություն դասընթացի ձեռնարկ դպրոցի ուսուցիչների համար: Դասընթացը նախատեսված է բարձր դասարանների համար:
Ձեռնարկի օգնությամբ ուսուցիչները կկարողանան պատանիներին բացատրել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը, ինչով է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից, ինչ հիմնական հասկացություններ կան, ինչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները եւ ինչպես պետք է քննադատաբար օգտվել մեդիայից:
Ձեռնարկը ներառում է տասը թեմաների տեսական նյութեր, հղումներ ու հուշումներ ուսուցիչների համար, ինչպես նաեւ դիդակտիկ նյութեր, առաջադրանքներ, որոնք կարող են կիրառվել դասավանդման ընթացքում:
«Մեդիագրագիտություն» ձեռնարկը պատրաստվել է Համաշխարհային բանկի եւԱՄՆ ՄԶԳ-ի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի աջակցությամբ:
Security Error: PDF files must be hosted on the same domain as this site.
PDF is hosted on: http://http%3A%2F%2Fmedia.am%2Fwp-content%2Fuploads%2F2019%2F10%2F%D5%84%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF-medialiteracy-handbook-arm2013.pdf but this site is: https://media.am