verification-university-cover

Այս ուղեցույցը նախատեսված է բուհերի լրագրության ու հաղորդակցության բաժիններում տեղեկությունների ստուգման թեմայի դասավանդմանն աջակցելու համար: Այն առաջարկում է ութ թեմատիկ դասերից կազմված դասընթացի ծրագիր և  դասավանդելու մեթոդական ուղեցույց։

Տեղեկությունները ստուգելն ու ճշգրտելը լրագրության հիմնական սկզբունքներից է,  որ ավանդաբար դասավանդվում է բուհերում: Բայց դրա մեթոդները, գործիքները փոխվել են, ավելի ճիշտ՝ ընդարձակվել. տեղեկատվական դարաշրջանում լրագրողը հաճախ գործ է ունենում անանուն աղբյուրներից, կեղծ կայքերից ու օգտատերերից  ստացված տեղեկությունների հետ, ստանում է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնց իսկությունը հնարավոր է պարզել միայն ժամանակակից թվային և օնլայն հարթակների, գործիքների օգնությամբ։

Ուղեցույցը գալիս է օգնելու դասախոսին՝ ավելի լավ պատկերացնելու թեման և ներկայացնելու այն ուսանողներին: Ուղեցույցը պատրաստվել է դասախոսների հետ համատեղ՝ հաշվի առնելով բուհերի ուսումնական ծրագրերի նրբությունները, տեխնիկական զինվածությունը, դասավանդման դժվարությունները և հնարավորությունները: