2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ լրագրողների անվտանգությունը Հայաստանում լուրջ ուշադրության կարիք ունի։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, վերլուծելով իրավիճակը և կարևորելով մեդիաաշխատակիցների անվտանգությունը, իրականացրեց «Աջակցություն հայկական մեդիային պատերազմական իրավիճակների և բախումների ժամանակ» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսված էր լրագրողներին ապահովել հատուկ պաշտպանական հանդերձանքով, վերապատրաստել ֆիզիկական և տեղեկատվական անվտանգության ու հոգեբանական տրավմայի հաղթահարման թեմաներով, հրապարակել հակամարտությունների և ճգնաժամերի լուսաբանմանը վերաբերող հոդվածներ media.am կայքում, ինչպես նաև կազմել ու հրատարակել «Լրագրողների անվտանգությունը» ձեռնարկը, որնէլ այժմ ձեր առջև է։
Այս ձեռնարկում տեղ են գտել ոչ միայն անցկացված դասընթացների ուսումնական նյութերը, այլև ներկայացված են հակամարտությունների և արտակարգ իրավիճակների լրատվության միջազգային ու տեղական փորձը, լրագրողների անձնական պատմությունները:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: