CAUCADOC-ի ֆիլմադարանը ներառում է մարդու իրավունքների, բնապահպանության, ռասիզմի, բռնապետական վարչակարգերի, կոնֆլիկտների եւ հակամարտությունների, միգրացիայի, կանանց հիմնախնդիրների, խոսքի ազատության եւ հարակից այլ թեմաներին առընչվող 32 վավերագրական ֆիլմերի նկարագրություններ:

Ֆիլմադարանի ֆիլմերը կարելի է ձեռք բերել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակից՝ ՀՀ, ք Երեւան, Բաղրամյան 2/50, հեռ՝ 060 51-91-59:

CAUCADOC-ի ֆիլմացանկը հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ առեւտրային նպատակներով ֆիլմերի ցուցադրություն կազմակերպել:

Ֆիլմերի օգտագործման կանոնները.

  • ֆիլմերը պետք է ցուցադրվեն ուսուցողական նպատակով
  • Ցուցադրությունը չպետք է հետապնդի քաղաքական նպատակ
  • Ցուցադրությունը պետք է լինի անվճար
  • Ցուցադրության ընթացքում պետք է ներկայացվի «Մարդը կարիքի մեջ» ՀԿ ն եւ CAUCADOC ծրագիրը:
  • Ֆիլմի ցուցադրությանը պետք է հաջորդի քննարկում:
  • Ցուցադրության մասին պետք է պատրաստվի հակիրճ հաշվետվություն եւ ներկայացվի «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ին:/Հաշվետվությունը պետք է ներառի. միջոցառումը նախաձեռնող կազմակերպության անվանումը, ցուցադրված ֆիլմերի անվանումները, ցուցադրության ավսաթիվը եւ անցկացման վայրը, մասնակիցների քանակը, միջոցառման հակիրճ նկարարություն եւ լուսանկարներ/:
  • Ցուցադրությունը պետք է լինի անվճար:
  • Ֆիլմերը չպետք է պատճենահանվեն եւ տարածվեն:
  • Ցուցադրությունից հետո երկու շաբաթվա ընթացքում ֆիլմերը պետք է հետ վերադարձվեն «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ին: