Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Ջուլիետտա Հովհաննիսյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Ինֆոքոմի «Ctrl Z» հաղորդաշարը այս տարվա հունվարից հյուրընկալում է 2026թ․ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարչապետների թեկնածուներին։

«Ctrl Z»-ը վարում են երիտասարդ լրագրողներ Ջուլիետտա Հովհաննիսյանն ու Արեն Նահապետյանը։ Նրանք այս տարի առաջին անգամ են քվեարկելու համապետական ընտրություններում։ Նախագծի նպատակը երիտասարդներին քաղաքականությամբ հետաքրքրելն է ու խրախուսելը, որ նրանք մասնակցեն ընտրություններին։

Ջուլիետտա Հովհաննիսյանը պատմում է, որ հաղորդումներին պատրաստվելիս ստիպված են լինում Հայաստանի նորագույն պատմության արագացված կուրս անցնել։