Լրագրող Տիգրան Պասկևիչյանը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագների ժամանակ ստիպելը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը չարտաբերվի` ազատ խոսքի ոտնահարում է։
Վերլուծելով Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները՝ իշխանության և եկեղեցու հակամարտությունը՝ Տիգրան Պասկևիչյանը խոսում է բռնապետության վտանգի մասին։ «Պետք է հասկանալ, որ Հայաստանում օրենքների պարբերական խախտումները, Սահմանադրության պարբերական խախտումները ի վերջո տանելու են բռնապետության»,- ասում է նա։ Այդ ընթացքի վրա ազդելու համար նա առաջարկում է երկու ճանապարհ։ Առաջինը՝ բոլոր իրավախախտումների դեպքերն արձանագրել ու դրանցով դիմել դատախազություն ու դատարաններ։ Երկրորդը՝ չընդօրինակել իշխանության վարքը։
«Պետք է սկսես տարբերվել իշխանությունից, խոսես քո լեզվով։ Ոչ թե ասես ինքն ասում է «փիս բառեր», ես էլ ասեմ «փիս բառեր»․․․
․․․ Օրինակ ես երբեք իմ էջում ես երբեք հայհոյանք չեմ տալիս, երբեք ոչ մեկին չեմ անիծում, ոչ ցենզուրային բառեր չեմ օգտագործում»։