Ինֆոքոմի լրագրող Միլենա Խաչիկյանը մի քանի տարի է լուսաբանում է 2020թ․-ի հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմին առնչվող Հայաստանում հարուցված քրեական գործերը։ Նա վավերագրում է դատարաններում պատմվող դեպքերը, որոնք պատմում են ռազմաճակատի կոնկրետ հատվածներում անկազմակերպվածության, տագնապի, խուճապի հուսահատության կամ հերոսական քայլերի մասին։
«Մենք մեր վրա վերցրել ենք դատական դահլիճի պատերի ներսում տեղի ունեցածը անաչառ դիտորդի աչքերով լուսաբանելու պատասխանատվությունը։ Հավատացեք, որ այն, ինչ հրապարակվում է այդ պատերի ներսում, ուրիշ ոչ մի տեղ չի հրապարակվում։»,- ասում է Միլենան։