Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Հասմիկ Համբարձումյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում

Սեպտեմբերի 28-ին Մոլդովայի ԱԺ ընտրություններում հաղթեց նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը։

Դեռ մինչև ընտրությունները հրապարակումներ կային Մոլդովայում ռուսական ֆինանսավորմամբ նախընտրական ապատեղակատվական արշավների վերաբերյալ։ Օրինակ, BBC-ին հետաքննություն էր հրապարակել մի ցանցի մասին, որտեղ ռուսամետ ուժերը մարդկանց են հավաքագրել՝ ԵՄ ինտեգրմանը կողմնակից իշխող քաղաքական ուժի դեմ սոցիալական ցանցերում հորինված ու վարկաբեկող նյութեր տարածելու համար։

Փաստերի ստուգման հարթակի (FIP) գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանը Մոլդովայում հետևել է ընտրությունների ընթացքին։

«Հետքաննությունների ու բացահայտումների արդյունքում էր նաև, որ մեդիա գրոհայինների ստեղծման հիմքերում կանգնած ուժերից մեկի գրանցումը ճանաչվեց անվավեր»,- ասում է Հասմիկ Համբարձումյանը։