«Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն»-ի վերլուծաբան Աննա Դավթյան-Գևորգյանը անցյալ շաբաթ հրապարակել էր «Եվ մի տանիր ըզմեզ ի փորձագետ․ փորձագիտական համայնքի խնդիրները Հայաստանում» հոդվածը, որտեղ նա քննարկում է Հայաստանում փորձագիտական համայնքի խնդիրները։
«Կարծում եմ փոքրիկ քաջության տարր կար խոսելու մի համայնքի մասին, որի մասն ես կազմում, նաև չվարանելու որոշ անուններ տալ ու կոչ անել, որ այդ հարցը պետք է քննարկել։ Ես օրինակ անձնապես կարծում եմ, որ մեր շատ-շատ խնդիրներ ծագել են այն պատճառով, որ մենք աշխարհի մասին մեր պատկերացումները խարսխել ենք ավելի շատ մեր ցանկությունների վրա, ոչ թե փաստերի։ Առնվազն իմ մասնագիտական դիրքում համարում եմ, որ այդտեղ անելիքս այդպիսի՝ ցանկությունների վրա հիմնված վերլուծությունները բացահայտելն է, այսպես ասած, և թույլ չտալը որ դրանք դառնան հասարակության մեյնսթրիմային ընկալումներ»,- ասում է Աննան։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: