Հունվարի 8-ին Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրությունը Ալցհայմերի հիվանդությանը նպաստող ագրեգատների գոյացումը կանխարգելող միջոցների հայտնաբերման մասին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ոգևորությամբ ընդունվեց։
«Ստուգված է»-ն պարզեց, որ այդ հետազոտության հրապարակումը Ալցհայմերի հիվանդության բուժման մասին խոսելու համար ընդհանրապես բավարար չէ։
Ինֆոքոմի լրագրող Աննա Սահակյանը մասնագիտացած է գիտական լրագրության ոլորտում։ Նա Հայաստանում գիտնականների, գիտական հետազոտությունների մասին բազմաթիվ լրագրողական նյութերի հեղինակ է։
Աննան պատմում է, թե ինչպես կարելի էր կազմել ու տարածել գիտական հետազոտության մասին մամուլի հաղորդագրությունը՝ շփոթությունից խուսափելու համար։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: