Հայաստանում հետաքննական լրագրության ժանրի ամենահայտնի լրատվամիջոցը՝ Հետքը, գրեթե ամենշաբաթյա պարբերականությամբ կոռուպցիայի դեպքերի մասին նյութեր է հրապարակում։
Վերջին ամիսներին ամենաշատը քննարկված պատմություններից մեկը Հետքի լրագրող Տիրայր Մուրադյանի՝ «Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է» հոդվածն է։
Այն պատմում է Ծաղկաձորում խախտումներով շինարարության և այդ շինարարությունն իրականացնող ընկերության բաժնետերերի մասին։ Բաժնետերերից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին մոտ մարդ է։
Տիրայրը սպասում էր, որ այս հոդվածի հրապարակումից հետո իրավապահները կարող էին ստուգել շինարարական խախտումների հետ ԱԺ նախագահի հնարավոր կապը։ Սակայն հոդվածը կոռուպցիայի թեմայով պաշտոնական հետաքննության նյութ չի դարձել։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: