«Հաճախ լրագրողներին վանում ենք տարբեր թեմաներից՝ դրանք անվանելով զգայուն»․ Մուշեղ Հովսեփյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Լրատվամիջոցները սովորականից ավելի ակտիվ լուսաբանեցին Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում մշտադիտարկման հերթական զեկույցը։ Լրագրողների հետաքրքրության հնարավոր պատճառներից մեկը երեխաների շահագործման, ֆիզիկական և սեռական բռնության, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին զեկույցի հատվածներն էին։

Դիտորդական խմբի անդամ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ ներկայացուցիչ Մուշեղ Հովսեփյանն ասում է, որ «բռնության թեման հատկապես շատ գրավիչ է լրագրողների համար։ Հատկապես, երբ խոսքը երեխաների նկատմամբ բռնության մասին է այնպիսի տեղում, որտեղ երեխաները ոչ թե բռնության պետք է ենթարկվեին, այլ պաշտպանության արժանանային։ Ու նման դեպքում բնականաբար իրավիճակը ավելի ծանր է ընկալվում հասարակության, այդ թվում լրագրողների կողմից, ինչը բնականաբար արդարացի է»։

Հովսեփյանը պատմում է, որ լրագրողները չունեն դիտորդական խմբի կամ նախարարության ներկայացրած տեղեկությունները ճշտելու հնարավորություն, քանի որ այդ հաստատությունների դռները փաստացի փակ են լրագրողների առջև։

«Լրագրողները միայն դարպասից այն կողմ են կարողանում այդ լուսաբանումը իրականացնել։ Հնարավորություն չունեն շփվելու երեխաների, աշխատկազմի և նույնիսկ տնօրենների հետ։ Որովհետև նույնիսկ տնօրենները հրաժարվում են (հարցազրույցից, խմբ․), և կարծում եմ դա համակարգված մոտեցում է նախարարության կողմից, որ տնօրենները ուղղակիորեն չհաղորդակցվեն։ Որովհետև նրանք լրագրողների հետ հաղորդակցվելու բավարար հմտություններ»։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *