Մարդկային պատմություններն ու լրագրողների անվտանգությունը ռուս-ուկրաինական առաջնագծում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Ուկրաինական Հրոմադսկե հեռուստատեսության լրագրող  Անաստասիա Ստանկոն ամիսը մեկ կամ երկու անգամ մեկնում է առաջնագիծ՝ լրագրողական պատմությունների հետևից։ Նա պատմում է, որ իր տեսանյութերի հերոսների թվում կան  այնպիսինները, որոնք զոհվել են պատերազմում։ «Ու այդ տեսանյութերը նրանց մասին միակ հիշողությունն են։ Դա կարևոր է նրանց ընտանիքների, ընկերների, գործընկերների համար, տղաների, որոնք  կռվում են»,- պատմում է Նաստյան։

Ստանկոն նաև պատմում է աշխատանքի ընթացքում իրեն ուժ տվող դեպքերի մասին․ «Մենք Բախմուտի հիվանդանոցում էինք, որտեղ հիմա միայն ռազմական բժիշկներն են աշխատում։ Ամենուր ռմբակոծություն էր Նաև հիվանդանոցի շատ մոտ ու հենց հիվանդանոցում։ Բայց չնայած դրան այնտեղ զինվորներն իրար հետ կատակներ էին անում, փորձում էին լինել դրական։ Երբ դու սա տեսնում ես, մտածում ես իրենք լավ են ուրեմն ես էլ եմ լավ։ Պետք է շարժվել առաջ, ընտրություն չկա։ Մենք պետք է դրական լինենք, լավ լինենք, ապրենք»։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *