Ուկրաինական Bihus կայքը մինչև պատերազմը հիմնականում հայտնի էր հետաքննական լրագրությամբ։ Փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Bihus-ի լրագրողները սկսեցին ռեպորտաժներ պատրաստել պատերազմի մասին, հետաքննել պատերազմական հանցագործությունները։
Կայքի հետաքննող լրագրող Դանիլո Մոկրիկը պատմում է, որ վերջին ամիսներին կրկին սկսել են Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ լրագրողական հետաքննություններ պատրաստել։
«Պատերազմից հետո ստեղծվել էր իրավիճակ, երբ համարվում էր, որ իշխանությանը քննադատելը ժամանակավրեպ է։ Ուկրաինական խոսք կա՝ ժամանակը չէ։ Ժամանակը չէ քննադատել իշխանությանը, խոսել կոռուպցիայի մասին և այլն։ Տարբեր տեսակետներից։ Նախ դա ուժեղացնում է Ուկրաինում իշխանության քննադատությունը։ Գումարած արևմուտքում Ուկրաինայի բացասական կերպար է ստեղծում, երբ ասում ենք կա կոռուպցիա։ Բայց մենք կարծում ենք, որ դա կարևոր է և մարդիկ հոգնել են իշխանությանը չդննադատելու ժամանակահատվածից»,- ասում է Մոկրիկը։
Bihus-ում մանրամասն քննարկում են իրենց հրապարակումների հնարավոր հետևանքները։ Լրագրողները համոզված են, որ իրենց աշխատանքն օգնում է Ուկրաինային ացելի ուժեղ դառնալ։ «Մեր խմբագրությունում չկա այն փիլիսոփայությունը, որ չի կարելի քննադատել իշխանությանը, եկեք նախ հաղթենք պատերազմում։ Դա չկա մի քանի պատճառով, նախ մենք չգիտենք, թե ինչքան կտևի այս պատերազմը։ Հետո կա վտանգ, որ եթե մենք հիմա չպայքարենք կոռուպցիայի դեմ, ապա պատերազմից հետո այն ընդհանրապես վերացնել չի լինի։ Այն կարող է շատ ուժեղ արմատներ ձգել»,- ասում է Դանիլո Մոկրիկը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: