Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Արմեն Օհանյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Արձակագիր, Հայաստանի PEN կենտրոնի նախագահ Արմեն Օհանյանի կարծիքով՝ սայթաքումների ու ձախողումների շնորհիվ է նաև, որ բացվում է քննադատական տարածք: Նա հիշեցնում է վարչապետի հետ զրույց ունեցած Կուրթան գյուղի բնակչի խոսքը.

«Շատ կարևոր է հասարակության պապանձման պահը: Եթե չլինեն այդ պապանձումները, մի հատ կանգ չառնենք, չզգանք մեր անզորությունը ու չնվաղենք մեր խեղճությունից, խոսակցությունը կմնա կենացների մակարդակում»:

Այդ դեպքը նաև առիթ էր՝ ընդունելու, թե որքան զորավոր է մեդիան, որը կարող է ցնցել հասարակությունը: Բայց արդեն ցնցելու նպատակը կոնկրետ մեդիան է որոշում.

«Մենք երկար ենք ապրել ծածկադմփոցի ու լղոզման պրոպագանդայի մեջ ու գիտենք, թե ինչ է նշանակում կյանից կտրվել»: 

Արմեն Օհանյանն ասում է, որ հյուծված հասարակությունը նաև նման միջադեպերի շնորհիվ է սովորում լինել ավելի հոգատար: Ինչն, ի վերջո, ուժեղ պետության նշան է:

Գեղամ Վարդանյան