«Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանի հոդվածը՝ նախարար Սուրեն Պապիկյանի նախկինում դատապարտված լինելու մասին, մեծ ալիք բարձրացրեց:
Այդ տեղեկությունը հրապարակային չէր, անգամ հերքվել էր նախարարի խոսնակի կողմից, սակայն լրագրողը՝ առանց փաստաթղթային ապացույցների, այն հանրայնացրել էր:
Հետաքննության, արտահոսքի, զրպարտանքի, աղբյուրի պաշտպանության, պարզապես դեղին մամուլին հատուկ ոճի հատման կետում գտնվող ցանկացած տեղեկություն հիմնավորման կարիք ունի:
Եվ լավագույն հիմնավորումը հանրային գերակա շահն է, որի մասին Կորյուն Սիմոնյանն ասում է. «Հրապարակ»-ը հնարավորինս ճշտված ինֆորմացիա է հրապարակում, բայց պրակտիկայում կա ինֆորմացիա, որը հնարավոր չէ ճշտել»,- ասում է Կորյունը:
Գեղամ Վարդանյան