Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Վահե Տեր-Մինասյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Բժիշկ, հեռուստատեսային հաղորդավար Վահե Տեր-Մինասյանն ասում է, որ նորմալ է, երբ կորոնավիրուսի թեման մարդկանց մոտ տագնապ և անհանգստություն է առաջացնում, ամենակարևորը խուճապ չտարածելն է:

«Չի կարելի գրել, որ Հայաստանում արդեն հայտնաբերվել է կամ այսքան մարդ վարակված է, թող գրեն, որ ստուգվում են մարդիկ: Թաքցնելն ամենավատն է: Բժշկական միֆեր դեռ չկան, նյութը նոր է, չեն հասցրել միֆեր տարածել»,- ասում է նա:

Նրա կարծիքով՝ խմբագրական կազմը պետք է զգոն լինի նման զգայուն թեմաներին անդրադառնալով, միշտ կարելի է հարցնել, կապ հաստատել նախարարության հետ և գտնել մասնագետներ։ 

«Ունենք կայքեր, որոնք ստանդարտ դեմքերի են հրավիրում, լուսաբանում, պարզ քաղաքական պատվեր են իրականացնում: Պետք է զգույշ լինել, այսօրվա ռեյտինգ հավաքած նյութը կարող է ինչ-որ մեկի կյանքն արժենալ»,- ասում է Վահե Տեր-Մինասյանը:

Գեղամ Վարդանյան