Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մասին լուրերը մեդիայում շատ են ու հաճախ նաև չպարզաբանված:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ մեղքի իր բաժինն ունի ՊՆ-ն, որը ժամանակին և ճշտված տեղեկություն չի հաղորդում մամուլին:
«Որպեսզի մամուլը չշեղվի, ենթադրություններ չանի ու չսխալվի»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:
Նա նկատել է, որ հաճախ ՊՆ հաղորդագրությունները հայտնվում են լրատվական հոդվածների հրապարակումից հետո, որպես պատասխան:
Իսկ երբեմն մամուլում հրապարակված լուրը ՀՔԾ-ի կամ ՊՆ-ի համար առիթ է, որն օգնում է ընտանիքին հոգեբանորեն պատրաստել զինվորի մահվան գույժին. «Նման փորձ կա, բայց դա վատ փորձ է»:
Ժաննա Ալեքսանյանն ակնհայտ է համարում նաև այն, որ լրագրողները, քննադատելով ՊՆ-ի կամ այլ փակ կառույցների աշխատանքը, ավելի զգույշ ու մեղմ են՝ գերադասելով փորձանքից հեռու մնալ և հղում անել միայն ապահով կողմին:
Մինչդեռ հենց լրագրողները կարող են ստիպել ՊՆ-ին աշխատել ավելի թափանցիկ, բաց և հաշվետու:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: