Դատական հայցերը լրատվամիջոցների դեմ շատացել են: ՀՀ դատական դեպարտամենտը հաշվել է դրանք, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը՝ հրապարակել.
2016թ. – 24 գործ
2017թ. – 63 գործ
2018թ. – 62 գործ
2019թ. – 74 գործ։
Շուշան Դոյդոյանը այս վիճակագրությունը համարում է թե՛ դրական, թե՛ բացասական իրավիճակ:
Ըստ նրա՝ լրատվամիջոցների դեմ հայցադիմումների տարափը վկայում է քաղաքակիրթ լուծումների որոնման մասին, այլ ոչ թե ֆիզիկական հաշվեհարդարների:
Նա վստահ է, որ հանրային բեմահարթակներում հայտնվողները պետք է սովորեն լինել ավելի հանդուրժող մամուլի հանդեպ, իսկ լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձնեն էթիկական վարքականոների վրա:
Շուշան Դոյդոյանը կարծում է, որ թեև մամուլի բովանդակության որակի անկում է նկատվում, բայց արժե հիշել, որ իրավունքն ու պատասխանատվությունը մեկ ամբողջություն են:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: