Վլոգեր Հայկ Մկրտչյանը սոցցանցերում ունի շատ հետևորդներ, օրական 8-10 գրառում է անում Ֆեյսբուքում՝ փորձելով արձագանքել ամեն ինչին: «Ինչ մտքիս գալիս է, արագ-արագ գրում եմ»,- ասում է նա:
Շատ ստատուսներ նա անվանում է «հումորիկ»-ներ, և դրանց միջոցով է փորձում հասկանալ հասարակության տրամադրությունը:
«Ստատուսագրությունը» նրա համար նաև բիզնեսի մեկնակետ է, քանի որ ստանում է առաջարկներ սցենար գրելու ու խաղեր ստեղծելու: Նա վստահ է, որ ստատուսը նաև փող է: Բայց ոչ ֆեյքերի բանակի նմանությամբ, այլ բրենդերի կամ գաղափարների մարքեթինգի:
«Ես երբեք չեմ գովազդում այն, ինչին չեմ հավատում»,- ասում է նա:
Հայաստանում ամենահայտնի ստատուսագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային գրառումները Հայկը այսպես է մեկնաբանում.
«Իմ կարծիքով՝ ավելի շատ կենտրոնացում կա սեփական ընտանիքի, երեխաների, ընդհանրապես սեփականի վրա, այլ ոչ թե պետականի: Վարչապետը ունի ահռելի մեծ ռեսուրս, բայց չգիտես, թե ինչ է անում այդ ռեսուրսով»:
Հայկ Մկրտչյանը կուզեր տեսնել վարչապետ-բլոգերի կողմից տարածվող ավելի որակյալ բովանդակություն (ոչ թե Հրագ, այլ Կոմիտաս), երիտասարդներին օգտակար ինֆորմացիա, գաղափարների քննարկումներ և ավելի քիչ կենտրոնացում թեթև, փոքր ու նեղ տեսակետների վրա:
Դա պետք է, որ մարդիկ կարողանան արտահայտվել՝ չվախենալով հայտնվել համատարած քննադատության երախում:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: