Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը մեկն էր այն երեք լրագրողներից, որոնք նոյեմբերի 17-21-ը այցելեցին Ադրբեջան:
Դավիթին ամենաշատը հետաքրքրում էր հարցը՝ ադրբեջանցիները պատրաստվու՞մ են պատերազմի, թե՞ խաղաղության:
Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանցի լրագրողներն իրենց ընկալում են ինչպես տեղեկատվական պատերազմի մարտիկներ:
«Իսկ մենք ասացինք, որ մեզ այդպես չենք ընկալում»,- ասում է նա:
Որպես ակնկալվող արդյունք, որը կօգնի «կոտրել սառույցը», նա նշում է որոշակի միֆերի հերքումն ու նոր միֆերի ուսումնասիրությունը, որը առաջանում է միմյանց մամուլը կարդալիս:
«Օրինակ, հերքվեց այն միֆը, որ բոլոր ադրբեջանցիները ատում են բոլոր հայերին: Այո, թշնամանք կա, բայց ատելություն չեմ տեսել»,- պատմում է նա:
Նրա կարծիքով՝ ռազմահայրենասիրական հուժկու դաստիարակությունը Ադրբեջանում սկսվում է դեռևս մանկապարտեզից, իսկ մեզ մոտ դա ավելի թույլ է արտահայտված, քանի որ մեր կրթական համակարգն ավելի ազատականացված է ու զարգացած:
Ադրբեջանը ավելի շատ հակված է գումար ծախսել իրենց ուսանողներին դրսում կրթելու համար, իսկ Հայաստանում՝ հակառակն է:
Դավիթ Ալավերդյանը խոստովանում է, որ իհարկե, կցանկանար ունենալ հնարավորություն որպես լրագրող աշխատել Ադրբեջանում: Այսինքն, ձայնագրել, անել հարցազրույցներ շարքային ադրբեջանցիների հետ.
«Բայց դա երևի կկարողանան անել արդեն հաջորդ լրագրողական խմբերը»։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: