ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը մանրամասն բացատրում է, թե ինչպես է կառուցվում ատելության միջավայրը, երբ մարդուն օտարում են մարդկային խմբից՝ անվանելով նրան «սուբյեկտ»:
Հենց դա տեղի ունեցավ մարզային ֆեդերացիաների տարածած նամակում:
Մարիան վստահ է, որ թշնամանքի ու ատելության ալիքին դիմադրելու ելքը ինքնակարգավորումն է ու էթիկայի պահպանումը թե՛ հանրային պաշտոնյաների, թե՛ մեդիա դերակատարների դեպքում.
«Ես հատկապես զրո հանդուրժողականություն ունեմ այն հանրային պաշտոնյաների նկատմամբ, որոնք ատելության և մարդատյաց խոսք են տարածում»:
Ըստ Մարիա Կարապետյանի՝ պիտի արվեն օրենսդրական փոփոխություններ և ընդլայնվեն ատելության խոսքի հիմքերը (հիմա դրանք երեքն են՝ ըստ ռասայի, կրոնի և ազգության):
«Պիտի լինի հանրային իրազեկում, որ թշնամանք տարածելը պախարակելի արարք է, սխալ»,- ասում է նա:
Գեղամ Վարդանյան