Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը համարում է, որ մեդիան որպես «փափուկ ուժ» կիրառելը ընդունված է ամբողջ աշխարհում և Հայաստանը բացառություն չէ։ Այստեղ ազդեցություն ունեն Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և մյուսները։ «Ու՞ր է Հայաստանի փափուկ ուժը»,- հարցնում է Արսեն Խառատյանը։

Նա առաջարկում է, որ Հանրային հեռուստատեսությունը տարբեր լեզուներով աշխարհին պատմի Հայաստանի մասին․ «Անգլերենով պետք է լրատվություն լինի, և սա պետք է լինի որակյալ ու լավը, ռուսերենով պետք է լրատվություն լինի՝ որակյալ ու լավը»։

Արսեն Խառատյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է լուծի արտաքին աշխարհին  Հայաստանի մասին պատմելու խնդիրը։

Գեղամ Վարդանյան