The Guardian-ի սյունակագիր, հետազոտող և գրող Եվգենի Մորոզովը ուշադիր հետևել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը:
Նա նշում է հնարավոր վտանգները նոր սերնդի քաղաքական գործիչների համար, որոնք հանկարծ հայտնաբերեցին, որ կարող են ուղիղ կերպով խոսել մարդկանց հետ՝ շրջանցելով տարբեր միջնորդ հաստատություններ, այդ թվում` լրագրողներին:
«Միշտ պետք է հաշվի առնեք, որ կա վտանգ սկսելու փոքր պոպուլիստական, իսկ երբեմն նաև ավելի մեծ դեմագոգիկ դիսկուրս, որը թույլ է տալիս օգտագործել սոցիալական մեդիան», – ասում է նա:
Եվգենի Մորոզովը երբեք առաջնային չի համարում տեխնոլոգիաներն ու սոցիալական մեդիան, բայց պնդում է.
«Պետք են հակակշիռներ ու զսպման միջոցներ: Ասենք, կանխելու համար մեդիայի յուրացումը պոպուլիստական առաջնորդների կողմից»:
Գեղամ Վարդանյան