Civicert նախաձեռնության համահիմնադիր Արթուր Պապյանը վտանգավոր է համարում ինտերնետի սահմանափակման ու վերահսկողության փորձը:
Վերջերս հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման նախագիծ ունի:
«Կարծում եմ՝ այս փաստաթուղթը ավելորդ բեռ է ստեղծելու և պետությանը տալու է չարաշահումների մեծ հնարավորություն: Տալու է լծակներ, որոնց դերն այս պահին անհասկանալի է», – ասում է Արթուր Պապյանը:
Ըստ նրա՝ դա վտանգ է պրովայդերների, Հայաստանի միջազգային իմիջի և օգտատերերի համար, որոնց անձնական տվյալները, նամակագրությունը, հասցեները կարող են հասանելի դառնալ ուժային կառույցներին՝ վերածվելով հետապնդման գործիքի:
Օրինակ, օրենքով լրագրողը կարող է գաղտնի պահել իր աղբյուրին, մինչդեռ այս նախագծով՝ նրան կպարտադրեն բացահայտել աղբյուրը:
Արթուր Պապյանի համար մտահոգիչ է այն փաստը, որ այս նախագիծը հանրայնացվել է պատահաբար, արտահոսքի տեսքով, և չեն եղել լուրջ քննարկումներ: Հանձնաժողովը արձագանքեց միայն հանրային աղմուկից հետո:
Նա չի բացառում, որ ինտերնետի ազատության սահմանափակումը կարող է կապված լինել քաղաքական զարգացումների հետ, մանավանդ, որ երկու տարի հետո մտնում ենք նոր ընտրական փուլ.
«Ի վերջո, մեր երկիրը տարիուկես առաջ փոխվեց նաև ինտերնետի ազատության շնորհիվ: Եվ հիմա ինչի՞ց եք վախենում: Որ նորի՞ց կփոխվի: Մենք, որպես քաղաքացիներ, դրանցից չենք վախենում»,- ասում է նա:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: