Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
gradaranum_program_63

Ինֆոքոմ լրատվական ագրեգատորի խմբագիր Սևակ Մամյանը կայքի ստեղծումը բացատրում է տեղեկատվությունը ֆիլտրելու պահանջով: Թավշյա հեղափոխության օրերին այդ պահանջը մեծ էր:

Սկզբում Ինֆոքոմը Տելագրամի ալիք էր, ըստ Մամյանի՝ դա նաև անվտանգ էր ու թույլ էր տալիս զանգվածային հավաքների դեպքում օգտագործել թույլ ինտերնետային կապը:

«Կայքը մեզ համար դարձավ հերթական հարթակներից մեկը: Այսինքն, սոցիալական մեդիայի ու կայքի հետևորդներին մենք տարբեր կերպ ենք մատուցում ինֆորմացիան»,- ասում է նա:

Ինֆոքոմը հավաքում է տեղեկատվությունը՝ պայմանավորվելով կամ համագործակցելով այլ կայքերի հետ: Սևակ Մամյանը նկատում է, որ փաստացի նույնը անում են բոլոր կայքերը, որոնք կարող են վերատպել ինֆորմացիան՝ թեթևակի վերափոխելով ու առանց հղման, մինչդեռ Ինֆոքոմը միշտ նշում է աղբյուրները:

Կայքը ունի նաև սեփական բովանդակությունը՝ կրթական թեմաները, սոցիալական խնդիրները, իրավական փոփոխությունները:

Դարակում

Ինչպե՞ս են քվեարկում ԱԺ պատգամավորներն ու խմբակցությունները։ Որո՞նք են խորհրդարանում քննարկված ամենաթեժ օրինագծերը։ Parliamentmonitoring-ը նոր կայք չէ, սակայն շատ օգտակար է օրենսդիրների աշխատանքին հետևելու համար։

Կարելի է ընտրել երկու պատգամավորի, համեմատել նրանց գործունեությունն ու ստանալ նմանության գործակիցը։

Կայքում հասանելի են ոչ միայն գործող, այլև նախորդ երկու գումարման խորհրդարանների մասին տվյալները։

Գեղամ Վարդանյան