Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
gradaranum_program_54

Պապիլոմա վիրուսի թեման սկսել է նորից ակտիվ տարածվել ֆեյսբուքում: Այս անգամ թիրախավորվել են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նախարարության ֆեյսբուքյան էջերը:

Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասում է, որ սոցցանցում ֆեյքերի և իրական մարդկանց համակարգող խումբը մայրիկների տարբեր խմբերում սկսել է տարածել պատվաստումների մասին միֆեր: Հետո խմբի անդամներին կոչ են արել նույն մեկնաբանություններով գրառումներ տարածել նախարարի ֆեյսբուքյան էջում:

«Երբ հայտարարվեց, որ ոչ գիտական մեկնաբանությունները հեռացվում են էջից, իսկ ապատեղեկատվություն տարածողները՝ ջնջվում, նրանք որոշեցին ապաակտիվացնել նախարարի էջը: Ավելի ուշ նախարարության էջում հարձակում եղավ»,- պատմում է նա:

Նրա խոսքով, նորմալ է ֆեյքերի ժամանակ առ ժամանակ ակտիվացումը, սակայն խնդիր կա, որ այդ արշավները կարող են կարծիք ձևավորել հանրության շրջանում:

Նման արշավների դեմ պայքարելու համար նախարարությունը գիտական նյութեր է տրամադրում, անձնական պատմություններով պարզաբանում իրավիճակը, որպեսզի մարդիկ չտրվեն միֆերին:

«Երկրորդ կողմին էլ պետք է լսելի դարձնել մեդիայում, եթե ինչ-որ խմբերի կողմից նման նյութեր են լինում, լրագրողները կարող են զանգել և մեզանից էլ մեկնաբանություն ստանալ»,- ասում է Ալինան:

Դարակում

Ինտերնետում տեղեկությունները ստուգելու ճանապարհները բազմաթիվ են։ Բաց տվյալների օգնությամբ հետաքննություններով զբաղվող Բելինգքեթ հարթակը մեկ տեղում է հավաքել գործիքների մի ամբողջ խումբ։ Դրանք տարբերակվում են ըստ բաժինների՝ քարտեզներ ու գեոլոկացիա, պատկերների ու տեսանյութերի ստուգում, մարդիկ ու սոցիալական մեդիա։ Այս ամենը դասավորված է լրագրողի համար հարմար հերթականությամբ։

Գեղամ Վարդանյան