Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
synced_sequence

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը, տեսնելով հեռուստատեսության և ռադիոյի եթերի որակը, ինքն իրեն հարց է տվել՝ իսկ ո՞րն է եթերի վերջնական նպատակը:

Նրան հատկապես մտահոգել են սերիալները.

«Չնայած ցածրակարգ սերիալները հայերեն են թողարկվում, այնուամենայնիվ, չեն թողարկվում մաքուր, հայեցի հայերենով: Կարծում եմ, սա խնդիր է, որին պետք է վերահսկողություն սահմանել»:

Նա առաջարկում է ստեղծել, ասենք, հանձնաժողովներ, որոնք ոչ թե կխոչընդոտեն ալիքների աշխատանքը, այլ՝ կօժանդակեն:

Նրա կարծիքով, սերիալների ցածր մակարդակի մասին է վկայում ժարգոնը, իսկ որոշ սերիալների բովանդակությունը «մեղմ ասած՝ անընդունելի է»:

«Օրենքը հստակ ասում է, որ բովանդակությունը պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների»,- ասում է նա:

Աննա Կոստանյանը խոսելով այդ «որոշակի չափորոշիչների» մասին, նաև ավելացնում է, որ դեռ չի խոսել որևէ մասնավոր ալիքի ներկայացուցչի հետ, բայց ուզում է, որ բովանդակությունը վերանայվի:

Գեղամ Վարդանյան