Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրություններն արդեն այլ կերպ են կազմակերպվելու։ Նախկինում նրան նշանակում էր ՀՀ նախագահը, իսկ այժմ ընտրելու է խորհուրդը:
ՀՌՀ (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի) նախագահ Տիգրան Հակոբյանը կարծում է, որ հանրային պատվերը շատ բարդ է ձևավորել, քանի որ հարկավոր է դուրս գալ զանգվածային մեդիայի դերից ու չհետևել հեռուստավարկանիշներին:
«Հեռուստատեսությունը պետք է կատարի նույնիսկ այն գործառույթները, որոնք հանրությանը դուր չեն գալիս»,-ասում է նա:
Տիգրան Հակոբյանը վստահ է, որ Հանրայինի տեսաարտադրանքը ոչ թե այդ ալիքի, այլև բոլորիս սեփականությունն է և չպիտի մնա մի ալիքի պահոցում, այլ դառնա ազատ օգտագործման նյութ՝ տարածվելով թվային գրադարաններում, մարզային ալիքներում և այլ հարթակներում:
«ՀՌՀ-ն սահմանադրական մարմին է, որը ոչ միայն կարգավորում է վերգետնյա հեռարձակողներին, այլև ապահովում, որ դրանք լինեն բազմազան, անկախ ու ազատ: Իսկ դրա համար որակյալ բովանդակություն է պետք»,- ասում է նա:
Որպես մարզային հեռուստաընկերությունների զարգացման պայման նա դիտարկում է նաև մարզպետարաններն ու գյուղապետարանները, որոնք կարող են դառնալ ալիքի աջակիցները: Ոչ միայն գումարով օգնեն, այլ բարձրացնեն մարզային խնդիրները՝ տեղայնացնելով ու կոնկրետացնելով դրանք:
Հարցազրույցում չհասցրեցինք քննարկել անալոգային հեռարձակում ունեցող մարզային հեռուստաընկերությունների թեման։ Թվային եթերի սպասող կայանների խնդիրը օրենսդրական ճանապարհով լուծելու մասին հրապարակումներ կանենք մեր ապագա հրապարակումներում։
Դարակում
Ինֆորմացիան միշտ պահեստավորման պահանջ ունի: Եվ հաշվի առնելով, որ ինֆորմացիան պահելու կրիչներն անդադար զարգանում ու խտանում են, կարիք կա այն անընդհատ մոդեռնացնելու, հարմարեցնելու ժամանակի հետ: Հայաստանի Հանրային ռադիոն իր հարուստ ու բազմազան արխիվն արդեն թվայնացրել ու հասանելի է դարձրել բոլորին: Կարող ենք նորաստեղծ պահեստ-կայքում լսել պատմություն դարձած ձայնագրությունները, ձայները, երգերը, օպերաները, հեքիաթներն ու… էլի շատ բան, որը մեր աուդիո ժառանգությունն է:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: