Գրադարանում. Արմեն Բաղդասարյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ խմբագրություններին անհատույց տրվող տարածքների լուծումը պետք է ֆիքսվեր օրենքով, որպեսզի նման հարցեր չառաջանային և լրատվամիջոցների համար հավասար պայմաններ լինեին:

«Ակնհայտ է, որ նոր իշխանությունը չի ցանկանում հին ձևերով աշխատել և ակնհայտ է, որ դա ոչ բոլոր լրատվամիջոցներին է ձեռնտու և ոչ բոլոր լրատվամիջոցներին է հաճելի»,- ասում է Բաղդասարյանը՝ հավելելով, որ լրատվական դաշտն էլ պետք է հաշտվի նոր իրողությունների հետ:

Լրատվամիջոցներն իրենց դիրքորոշումը, ըստ նրա, ավելի կկոշտացնեն. «Չեմ կարծում, թե այստեղ խտրական վերաբերմունք կլինի, կարևորը խաղի կանոնները բոլորի համար»:

Արմեն Բաղդասարյանը հիշեց 2008թ․ մարտի 1-ի դեպքերը՝ նշելով, որ արտակարգ դրության 20 օրերի ընթացքում լրագրողները գնում էին աշխատանքի, ավելի լարված ռիթմով աշխատում, փաստեր հավաքում՝ հույս ունենալով օր առաջ թույլտվություն ստանալ աշխատել:

«Մեդիայի աստեղային ժամն էր, երբ ընդդիմության անդամներն ընդհատակում էին և որևէ այլ կառույց չկար, մեդիան ինչ-որ իմաստով ստանձնում է շարժման լիդերի դերը»:

Դարակում

Ովքե՞ր են այն մարդիկ, որ մոդերացնում են 2 միլիարդ 300 միլիոն բնակչությամբ Ֆեյսբուքը։ Ովքե՞ր են որոշում, թե  որ գրառումն է հակասում Ֆեյսբուքի կանոններին։ The Verge-ը հոդված է հրապարակել, որտեղ նկարագրում է, թե հոգեբանական տեսակետից ինչքան դժվար է մոդերացնել Ֆեյսբուքը՝ օրն անցկացնել բռնության տեսարաններ, պոռնոգրաֆիա ու կեղծ լուրերի շարաններ դիտելով։ Ֆեյսբուքի մոդերատորների գաղտնի կյանքը փայլուն լրագրողական հետաքննություն է, որը նաև բացահայտում է Ֆեյսբուքի մոդերացիայով զբաղվող Cognizant-ում ծանր աշխատանքսյին պայմանները։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *