Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ԱԺ ընտրությունները անցան լրատվամիջոցների ազատության ավելի բարձր մակարդակի մթնոլորտում: Այդ մասին են վկայում մի քանի փուլով կատարված մշտադիտարկումները:
Նրա կարծիքով՝ նախորդ տարիներին հեռուստատեսության կարգավորման անսկզբունքայնությունն էր պատճառը, որ ունենք կուսակցական ալիքներ, ինչը պիտի բացառվի օրենքով:
«Խոսելով այսօրվա սև-սպիտակ բառապաշարով, կարելի է ասել, որ դաշտում կան լրատվամիջոցներ, որոնց կարելի է ռևանշիստական անվանել և կան նոր կառավարությանը ակնհայտորեն աջակցողներ»,- ասում է Բորիս Նավասարդյանը::
Ի վերջո, լրատվամիջոցները պետք է կարողանան գոյատևել առանց օլիգարխիկ փողերի, բայց կարևորն այն է, որ հնարավորություն կա գործելու անկաշկանդ.
«Լրագրողները, որոնք աշխատում են մասնագիտական նորմերի գիտակցմամբ, վախենալու հիմքեր չունեն և իրենց զգում են ազատագրված»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
Գեղամ Վարդանյան