ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանը մասնագիտությամբ լրագրող է։ Նա պատմում է, որ համալսարանական կրթության ընթացքում սովորել է խորանալ փաստերի մեջ ու դրանք ներկայացնել վերլուծական ձևով՝ առանց որևէ անձնական կարծիքի, հնարավորություն տալով մարդկանց հիմնվել դրանց վրա և կայացնել իրենց որոշումները։
«Կարծում եմ, որ քաղաքականության դաշտում դա ինձ օգնել է հաղորդակցվել մարդկանց հետ, պատմել նրանց ճշմարտությունը, թե ինչ կարող ենք և ինչ չենք կարող անել»,- ասում է Բրոք Բիրմանը։
Բրոք Բիրմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանյի հետ հանդիպմանը քննարկել է, թե որպես գործընկեր ինչ կարող է անել ԱՄՆ ՄԶԳ-ն՝ օգնելու համար Հայաստանին հասնել հաջողության։ Բացի դրանից, Փաշինյանը Բիրմանին է ներկայացրել Ֆեյսբուքում ուղիղ հեռարձակման առավելությունները։
«Վարչապետն ինձ օգնեց հայտնաբերել Ֆեյսբուքի լայվը… Մինչ Հայաստան գալս երբեք Ֆեյսբուքի լայվ չէի ունեցել, և ես շնորհակալություն հայտնեցի վարչապետին հաղորդակցվելու հարցում ինձ օգնելու համար: »,- իր տպավորություններն է կիսում Բրոք Բիրմանը։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: