Գրադարանում. Սթան վան Էնգելեն

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հունիսի 15-16-ը Երևանում Թվապաատում մեդիա կոնֆերանսն էր, և Գրադարանում-ը որոշեց որոշ ժամանակով դառնալ շրջիկ ու զրուցել հյուրերի հետ նոր միջավայրում:

Հոլանդիայի հանրային հեռարձակող՝ VPRO-ի գլխավոր խմբագիր Սթան վան Էնգելենը վստահ է, որ հեռուստատեսության արտադրանքը նույնպես նոր միջավայրի կարիք ունի: Այն պետք է հասանելի լինի ոչ միայն հեռուստացույցով:

Մանավանդ, որ բոլոր երկրներում նկատվում է հեռուստալսարանի ծերացում, և ալիքները փորձում են ներգրավել երիտասարդներին:

«Երիտասարդները զգում են, որ մեդիայի վրա ծախսվող ժամանակը իսկապես նշանակություն ունի իրենց համար։ Եվ առավել քան երբևէ, պետք է ուշադրություն դարձնել, թե որքանով է մեր ներկայացրած պատմությունը նշանակալի լսարանի համար», – ասում է նա:

 

Սթան վան Էնգելենը հանրային մեդիային հանրային նշանակության է տալիս:

Գրադարանի դարակում

Վավերագրական ֆիլմերը նաև լրագրողական հսկայական աշխատանք են:  DocumentaryHeaven կայքում կարելի է անվճար դիտել հարյուրավոր  վավերագրական ֆիլմեր՝ թեմատիկ ու ըստ ժանրերի:

Թողնում եմ այս կայքը մեր դարակում, որ կարողանաք պեղել այն ու գտնել կարևոր տեղեկություն՝ փաստագրկան ու վավերագրական կինոլեզվով:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *