Թավշյա հեղափոխությունը, որն արդեն փաստ է, փողոց հանեց հազարավոր մարդկանց; Նաև լրագրողներին, օպերատորներին ու լրատվամիջոցների ղեկավարներին: Փոխվեց կյանքի ռիթմն ու դրա հետ մեկտեղ՝ աշխատաոճը:
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրուցել ենք ռիթմին համապատասխանելու ջանքերի մասին:
«Ազատություն»-ն իր ուղիղ հեռարձակումների շնորհիվ (լինում էին օրեր, երբ դրանք միաժամանակ ինը կետից էին) մեծ լսարան ուներ: Հրայր Թամրազյանը դա համարում է երկար տարիների աշխատանքի արդյունք, քանի որ ստեղծվում էին օնլայն հեռուստատեսության ենթակառուցվածքները:
«Պետք էր հասկանալ, թե ինչպես բաշխել լրագրողական խոսքն ու աչքը, քանի որ կարևոր էր տեսողական լրագրությունը»,- ասում է նա:
Հիմա լրատվական դաշտը վերափոխվելու ու սեփական բացթողումներն ուղղելու հնարավորություն ստացավ: Հրայր Թամրազյանը ներկա պահը համարում է բացառիկ առիթ, երբ լրատվական դաշտը պետք է ազատականցնել: Մանավանդ, երբ վարչապետ է նախկին լրագրողը, որը լավ տեղյակ է մեդիայի խնդիրներից:
Գրադարանի դարակում
Արագ զարգացող իրադարձությունների մասին պատմելու լավագույն ձևերից մեկը լայվբլոգն է: Այստեղ միայն տեսանյութը չէ՝ կարելի է օգտագործել նաև տեքստ, լուսանկար, հարցումներ, ստանալա մեկնաբանություններ:
Լայվբլոգի անվճար հարթակներից առաջարկում եմ օգտագործել 24liveblog.com կայքը: Այն հարմար է տեսք ունի և ստացված բովանդակությունը կարելի է հեշտությամբ ներդնել (embed) ցանկացած կայքում:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: