Այս օրերին Հայաստանում իրական հեղափոխական իրավիճակ է՝ քաղաքական, հանրային, մտածելակերպային:
Սյն մասին, թե ինչպես է մեդիան ու հատկապես հեռուստատեսությունն աշխատում «Քայլ արա» անունը ստացած շարժման օրերին, զրուցում ենք լրագրող Արտյոմ Երկանյանի հետ:
Շարժման առաջին իսկ օրերից ավանդական հեռուստատեսությունը քննադատվում էր ոչ լիարժեք լուսաբանման կամ ընդհանրապես ինֆորմացիա չհաղորդելու համար:
«Շանթ» հեռուստաընկերությունում աշխատող Արտյոմ Երկանյանը կարծում է, որ շարժումը շանս է հեռուստաալիքների համար վերափոխվելու, քանի որ ինտերնետային հարթակները առաջարկեցին նոր խաղի կանոններ, և եթե ավանդական հեռուստաընկերությունները չընդունեն այն կանոնները, կհայտվեն խաղից դուրս:
«Հայաստանի պատմության ընթացքում սա հնարավորություն է ազատություն ձեռք բերելու: Եվ կշահի այն հեռուստաընկերությունը, որը կհասկանա դա»,- ասում է նա:
Այսինքն կգրավի նոր բաձրունքներ, որոնք այլևս չի զիջի:
Գրադարանի դարակում
«Քայլ արա» շարժման օրերին, երբ ամբողջ Հայաստանում երթեր ու հանրահավաքներ են, գրանցվեցին լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր: Վերջին մի քանի տարիներին լրագրողների նկատմամբ հարձակումներն անընդհատ են ու ցանկալի է պատրաստ լինել լարված իրավիճակներին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրագրողների անվտանգությունը» ձեռնարկում հակամարտությունների ու արտակարգ իրավիճակներում լրատվության տեղական ու միջազգային փորձն է՝ լրագրողական պատմություններ, գործնական խորհուրդներ: Այն կարող է օգտակար լինել այս օրերին էքստրեմալ պայմաններում աշխատող լրագրողների համար:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: