Ավարտվեց Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակը, և հիմա կարելի է ամփոփում անել: Այդ մասին զրուցում ենք առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ:
Հայաստանի Հանրապետության բոլոր երեք նախագահների ժամանակ աշխատած Աննա Իսրայելյանի կարծիքով՝ ազատ խոսքի, մեդիայի հետ բաց ու թափանցիկ համագործակցելու տեսակետից լուրջ նահանջ է նկատվել:
Գրադարանի դարակում
Ինչպե՞ս կարելի է տեսնել, թե օրինակ ի՞նչ տեսք է ունեցել Հայաստանի նախագահի կայքը տասը տարի առաջ: Կա մի օգտակար կայք՝ ինտերնետի արխիվը: Այն 1990-ականներից սկսած պահպանում է աշխարհի միլիոնավոր կայքերի տեսքը տարվա տարբեր օրերին:
Եթե ձեզ հետաքրքող հոդվածը հասանելի չէ գուգլ քեշի միջոցով, ապա հավանական է, որ այն գտնեք ինտերնետ արխիվում:
Այս կայքը կարելի է օգտագործել նաև ձեզ հետաքրքրող հոդվածները պահպանելու և հետագայում օգտագործելու համար:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: