2019.04.03,

Պատկեր

Գրաֆիտի՝ ընդդեմ ԽԾԲ-ի

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ճանապարհին, այդպես էլ չկառուցված ճոպանուղու կիսակառույց շենքի վրա գրաֆիտի է։ Պատկերված է փոքրիկ աղջիկ՝ Լիլի պայմանական անունով, որն ասում է․ «Ես որ մեծանամ, աշխատանքի ընդունվելու եմ, ինձ մի տեղ չեն տեղավորելու»։

Գաղափարն ու դրա իրականացումը «Մարդամեջ 2017» ծրագրին մասնակցած ուսանողների խմբային աշխատանքի արդյունք է։ Ծրագրի արդյունքում Իջեւանում ստեղծվել են մի քանի գրաֆիտիներ։

Հեղինակներից մեկը՝ Հակոբ Գասպարյանը, ասում է, որ գրաֆիտիի ասելիքը «ոչ կոռուպցիային և ԽԾԲ-ին» ենթատեքստն ունի։

«Գաղափարի քննարկման ժամանակ, բոլորիս է հայտնի, տարածված էր «ծանոթով » աշխատանքի տեղավորվելու սովորույթը։ Մեր թիմի նպատակը սոցիալական ուղերձներ հասցնելն էր, և դա ավելի ազդեցիկ դարձնելու համար ընտրվել է մոդել-երեխա՝ Լիլին։ Բոլոր նկարներում հենց Լիլին է, որը փորձում է լսելի դարձնել որոշ տարածված խնդիրներ»,-ասում է Հակոբ Գասպարյանը:  

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *