army-day_main

Հունվարի 28-ը Բանակի օրն է: Ոչ աշխատանքային այդ օրը վերջին տարիներին նույնացվում է տղամարդկանց տոնի հետ: Եվ կապ չունի տղամարդը ծառայել է բանակում, թե ոչ. կանայք, ընկերներն ու գործընկերները տոնում են այն: Իհարկե նվերով:

Դիզայն և տպագրություն առաջարկող կազմակերպություններում այս օրերին զինվորին և տղամարդուն մեծարող պատվերները թեմատիկ են:

2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո, ըստ «այՄայկա» կենտրոնի աշխատակիցների, մարդիկ վերարժևորեցին տոնը, ավելացան պատվերները և իրենք սկսեցին գաղափարներ առաջարկել:

Տղամարդկային, բանակային թեմայով նվերների պատվիրատուների ցանկում շատ են դպրոցականները: Աղջիկներն իրենց համադասարանցի տղաների համար զինվորական թեմատիկայով բաժակներ, շապիկներ, գլխարկներ, գրիչներ, բարձեր են պատվիրում:

Տպագրության ամենակրեատիվ գաղափարները սպառում են կանայք՝ իրենց տղամարդկանց համար ընտրելով ուրախ, հումորային, երբեմն զավեշտալի նվերներ:

Գայանե Ասրյան
Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի