90-ականներին, երբ «Ֆուտբոլ+»-ն իր վերջին էջում տեղադրում էր կիսամերկ մոդելների լուսանկարներ, չափազանց անսովոր մի բան էր այդ ժամանակների համար։ Եվ շատերը թերթի ընթերցումը սկսում էին վերջին էջից։
Այնինչ դեռեւս 60-ականներին Պոլսի հայկական մամուլն անդրադառնում էր տվյալ ժամանակի սեքս-խորհրդանիշներին։ «Ժամանակ» թերթի 1967 թվականի ապրիլի 17-ի համարում տեղադրվել է անվանի շիկահեր, հոլիվուդյան դերասանուհի Ջեյն Մենսֆիլդի միանգամից երկու լուսանկար, երկու տարբեր էջերում։
Դատելով հրապարակումից, «Ժամանակն» իր ընթերցողներին ուղղակի ծանոթացնում է Մենսֆիլդին, անվանելով նրան հոլիվուդյան «ռումբերեն» մեկը։
Առաջին լուսանկարը մակագրված է այսպես․ «Ամերիկյան բեմին հայտնի «ռումբերէն» Ճէյն Մէնսֆիլտ, որ վերջերս կորսնցուց իր ժողովրդականությունը երաժշտական աշխարհին մէջ և թույլ չտրուեցաւ իրեն որ երգէ Լոնտոնի մեջ, ուր գացած էր շրջապտույտով»։
Հաջորդ էջում թերթը բացատրում է, թե որն էր լոնդոնյան համերգն արգելելու՝ անգլիացիների մոտիվացիան։ Մենսֆիլդի՝ գրավիչ դիրքով լուսանկարի տակ գրված է․ «Ահաւասիկ այն դիրքը, սինէմայի արւեստագետուհիի մը, որ փոթորիկ ստեղծած էր Հոլիվուտի շրջանակներուն մեջ»։
Ի դեպ, Ջեյն Մենսֆիլդը մահացել է նույն 1967 թվականի հունիսին, ավտովթարից։
Ինչպես կարելի է ենթադրել «Ժամանակ» թերթի այս համարից, դեռեւս 60-ականներին Պոլսի մամուլն ուներ, մեր ժամանակների լեզվով ասած, իր «լայֆ-սթայլ» էջերը։ Այնտեղ եւս երկու լուսանկար է հրապարակված երկու տարբեր կանանցից, որոնց ոտքերը ծնկներից վերեւ հատվածում բաց են։
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: