Հայաստանը կլանած «Քայլ արա» շարժման հիմնական ուղերձը ավելի ազատական ու երջանիկ կյանքի ձգտումն է: Եվ այդ ձգտումը ցայտուն արտահայտվում էր փողոցներում ու հրապարակներում, որտեղ ծավալվող անհնազանդություն աղմկոտ ակցիաները ձեռք էին բերում ծիսական տարրեր: Այդ տարրերը թե՛ դասական էին (դրոշներ, երգեր, երթեր, պաստառներ), թե՛ նորարարական (վիկինգներից ժառանգած ծափեր, սուլոցներ, ազդանշաններ, խցանումներ ու փողոցների շրջափակումներ):
Քաղաքները շարժվում էին, մարդիկ էլ հետը: Քաղաքները մեդիա էին, մարդիկ էլ հետը …