Ֆեյսբուքյան օգտատերերը առիթներ են փնտրում՝ ուրախ արձագանքելու համար: Այդպիսի առիթ դարձավ 2018 թվականին նոր սերնդի թղթադրամներ շրջանառության մեջ ներդնելուն ընդառաջ ՀՀ Կենտրոնական բանկի շնորհանդեսը:
Երբ հրապարակվեցին նոր թղթադրամների էսքիզները, պարզ դարձավ, որ դրանց դիզյանն ու այդ դիզայնի մեջ ընթերցվող ուղերձները հեշտ ու հաճույքով ենթարկվում են երգիծական նմանակումների:
Նոր 1000, 2000, 5000, 10 000, 20 000 և 50 000-անոց թղթադրամների դիզայնի համար հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել 3 հեղինակների` Էդվարդ Կուրղինյանի, Վարդան Վարդանյանի և Սուրեն Սիմոնյանի աշխատանքները։
«ԿԲ մասնագետները հաղթող ճանաչված աշխատանքներից ստեղծել են էսքիզային համադրված նախագծեր, որոնք նույնպես վերջնական չեն»,-ասել է ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը:
Բայց ստացվեց այնպես, որ նոյեմբերի 22-ին սոցցանցերի օգտատերերի կողմից արված էսքիզները շատ ավելի ստեղծարար ու օրիգինալ էին, քան այն, ինչը առաջարկում էր ԿԲ-ն:
Հիմնականում ծաղրի առարկա դարձավ նոր թղթադրամների ձանձրալի ու անհետաքրքիր դիզայնը: Երբ փորձել են շատ բան ասել, բայց իրականում պատկերային ասելիքը տաղտկալի է դարձել:
Օրինակ, նոր 1000 դրամանոցի վրա պատկերված Պարույր Սևակի թեմայով կոմպոզիցիան՝ իր արձանով, տնով, իր հարազատ գյուղի համայնապատկերով ու ձեռագրերից հատվածներով, ավելի նման է ծաղրական նմանակման, քան սոցցանցերում արված ուրախ թեմատիկ փողերը:
Իսկ 500 դրամանոցի էսքիզը՝ Նոյով, կենդանիներով, քարե կաղապարի մեջ դրված խաչով, գրեթե լրիվ ցածրորակ վեպի է նման, քանի որ ցանկությունը՝ պատմելու տապանի մասին որպես սուրբ մասունքի, ոչ թե պատկերազարդ թղթադրամի, այլ գրականության գործն է:
Փողերի դիզայնը յուրաքանչյուրիս գործն է… Այսպիսին էր ՀՀ դրամի 25-ամյակին նվիրված նոր սերնդի թղթադրամների թողարկման լուրի արձագանքը:
Եվ քանի որ դա այլևս ժողովրդական բանահյուսություն է, հեղինակային իրավունքները կարելի է ստորադասել ժողովրդական արձագանքներում 🙂
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: