2017.09.18,

Պատկեր

Արևը, Գուգլը և բոլոր-բոլորը…

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Տարբեր ուսումնական հաստատություններում դեռ սովետական ժամանակներից ընդունված է պատերը նկարազարդել կամ պատից կախել խրոխտ բանաստեղծություններ ու կարգախոսներ: Շատ բան, կարծես թե, չի փոխվել:

Դպրոցների, մանկապարտեզների ու համալսարանների պատերին կրկին հայ դասականների կամ զորավարների ամենահայտնի ասույթներն են (օրինակ, Սիլվա Կապուտիկյանի՝ որդուն ուղղված պատգամը), որոնք ուղեկցվում են բրոնզե կիսանդրիներով ու արձանիկներով:

Ռեալիստական մոտեցումը միշտ համարվել է ավելի հեշտ ու մատչելի, քան այլաբանականը: Բայց երբեմն այդ «դասականացումը» այնքան է կարծրանում, որ թվում է, թե պայքարի մղող կոչերի ու դիզայնի փուլը չի ավարտվելու, իսկ երեխաների հետ հաղորդակցվելու փորձերը մնալու են միայն խրատի ու պատգամի ժանրում:

Մանուկների ու պատանիների հաղորդակցության ու ժամանցի վիզուալիզացիայի ավելի թարմ օրինակ հայտնաբերվեց Վանաձորի Տարոն 2 թաղամասում գտնվող մանկատանը:

Մանկատունը, որտեղ ապրում է 62 երեխա ու պատանի (10 օրականից մինչև 18 տարեկան), որոշել է հանրային հարաբերությունների կառուցումը պատկերել սոցիալական մեդիայի ու ընդհանրապես համացանցային նշան-պատկերների միջոցով:

Գուգլը բացում է իր դռները, ու հայտնվում են սոցցանցերը, բլոգները, դիտարկիչները, օնլայն կապի տարբեր հարթակները: Եվ նրանց կողքին արևն է, որպես շփման մի նոր հարթակ:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *