«Փաստ» օրաթերթն այսօր գրել էր Աբխազիայում կայանալիք ընտրությունների և հայ համայնքին սպառնացող հնարավոր ռիսկերի մասին։ Լրատվամիջոցը նշել էր, որ Աբխազիայի բնակչության ավելի քան 40%-ը հայեր են։
«Սա կարևոր հանգամանք է այն առումով, որ Աբխազիայում բնակչության ավելի քան 40%-ը հայեր են»,- նշված է հոդվածում։
Հոդվածը մամուլի տեսությամբ տարածվել է մի շարք լրատվականներում, այդ թվում news.am, iravunk.am, panorama.am, oragir.news կայքերում։
Իրականում այս տեղեկությունը սխալ է։ Աբխազիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով 2022 թվականի դրությամբ հայ բնակչության թիվը կազմել է 41 906 է, որը բնակչության ընդհանուր թվի մոտ 17%-ն է։ Աբխազիայի ողջ բնակչության թիվը 240 705 է։ Հայերը մեծությամբ երրորդ էթնիկ խումբն են Աբխազիայում։
Ամենամեծ թիվը կազմում են աբխազները (122 175 մարդ), երկրորդը վրացիներն են (43 248 մարդ), իսկ հայերին հաջորդում են ռուսները (22 064 մարդ)։
Այս վիճակագրությունը հիմնված է 2011 թվականին անցկացված մարդահամարի վրա։
Խորհրդային Վրաստանում 1989 թվականին անցկացված վերջին մարդահամարի տվյալներով Աբխազիայի բնակչությունը կազմում էր մոտ 525 հազար մարդ։ Հայերի թիվն այդ ժամանակ ավելի մեծ էր՝ 76 541 մարդ, սակայն ընդհանուր բնակչության հաշվով հայերը կազմում էին բնակչության 14,6%-ը։ Ավելի քիչ, քան հիմա է։