Պատկերը ստեղծվել է արհեսատական բանականության (ԱԲ) կիրառմամբ

Տարիներ առաջ ինչպես դասապրոցեսը, այնպես էլ  ուսուցիչ աշակերտ շփումն ավարտվում էր զանգը հնչելուն պես։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Ուսուցիչները, աշակերտներն ու նրանց ծնողները շփվում են ու միմյանց հետևում սոցիալական հարթակների միջոցով։

Ուսուցիչը սոցիալական ցանցերում ներկայանում է ոչ միայն որպես անհատ, այլև որպես հանրային վստահություն և կարծիք ձևավորող անձ։ Եվ հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորի նա առցանց տիրույթում, որպեսզի չվնասի իր մասնագիտական հեղինակությանը։

Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանի և 122 հիմնական դպրոցի ուսուցիչ Լուսինե Գևորգյանի հետ քննարկելու ենք, արդյոք անհրաժեշտ է, որ ուսուցիչները սոցիալական ցանցերում վարքի էթիկական կանոնագիր ունենան։