Կարծում եմ կհամաձայնեք, որ գրադարանը պարզապես գրքերի պահոց չէ։ Այն կարող է հանրային կրթության ու համայնքային միասնության կարևոր հարթակ լինել։ Եթե գործում է գրադարանային զարգացած համակարգ, ապա մեծ է հավանականությունը, որ քաղաքացիները կլինեն ավելի տեղեկացված ու ինֆոկայուն։  

Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում քննարկելու ենք, թե որքանո՞վ են կարողանում հայաստանյան գրադարանները բավարարել հասարակության աճող կրթական պահանջները և ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր գրադարաններն էլ եվրոպական խոշոր գրադարանների նման դառնան մեդիակենտրոններ, նպաստեն կրթության, քննադատական մտածողության, մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը։   

Այսօր Էնցիկլոմեդիայի հյուրերն են լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը և Հայաստանի Ազգային գրադարանի գլխավոր գրադարանավար Ներսես Հայարապետյանը։